«Գարդիանը» Վրաստանը անվանել է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջող օրինակ
«Գարդիանը» Վրաստանը անվանել է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջող օրինակ

Բրիտանական «Գարդիան» հրատարակությունը Վրաստանը անվանել է Կորոնավիրուի դեմ հաջող պայքարի օրինակներից մեկը: Վրաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք դանդաղեցրել կամ դադարեցրել են կորոնավիրուսի տարածումը, քանզի 3,7 միլիոն բնակիչ ունեցող երկրում կա ընդամենը երեք զոհ և երեք դեպքերում հիվանդները ունեցել են խրոնիկ հիվանդություններ:

Ինչպես գրում է «Գարդիանը», Վրաստանի պարագայում, կորոնավիրուսի տարածման դանդաղեցնելու հիմնական պատճառներից մեկը եղել է երկրի արագ արձագանքը:

«Վրաստանը ժամանակին սահմանափակումներ է սահմանել կապված տեղաշարժվելու հետ, այդ թվում հունվարից դադարեցրել է թռիչքները Չինաստանի հետ: Չնայած դեպքերի փոքր քանակին, Վրաստանը մարտի սկզբին փակել է մանկապարտեզները, դպրոցները և համալսարանները»,- գրում է The Guardian-ը: