Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 418 մարդ
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 418 մարդ:
Նոր տիպի կորոնավիրուսից մահացած անձանց ընդհանուր թիվը կազմում է 3024: Ֆրանսիան Չինաստանից, Իտալիայից և Իսպանիայից հետո չորրորդ երկիրն է, որտեղ վարակի հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ:
Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 44 550-ի: