Ֆրանսիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 27 228 նոր դեպք, մահացել է 302 պացիենտ
Ֆրանսիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 27 228 նոր դեպք, մահացել է 302 պացիենտ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը ՝ հիմնվելով Ֆրանսիայի առողջապահության նախարարության վրա:
Համավարակի բռնկումից ի վեր, Ֆրանսիայում «կովիդ 19»-ը մինչ այժմ հաստատել է 1 981 827 մարդու մոտ, որտեղից մահացել է 44 548 պացիենտ: Զոհերի թվով Ֆրանսիան աշխարհում զբաղեցնում է յոթերրորդ տեղը:
Վերջին օրերի ընթացքում Ֆրանսիայում վարակի տարածվածության ցուցանիշը նվազում է: Ֆրանսիայում վարակի տարածումը նվազեցնելու նպատակով գործում է արտակարգ ռեժիմ, որը ուժի մեջ է մինչ դեկտեմբերի 1-ը: