Ֆրանսիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 231 մարդ: Սա նախորդ օրվա տվյալների համեմատ 21%-ով ավել է:
Արդյունքում, Ֆրանսիայում վարակի տարածումից հետո զոհվել է 1331 մարդ:
Բացի այդ, ինչպես հայտարարում է իշխանությունը, այս պահի դրությամբ գրանցված է միայն այն անձանց մահը, ովքեր գտնվում էին հիվանդանոցում: Ուստի կառավարությունը ենթադրում է, որ երբ նրանք կունենան ծերանոցներում արձանագրված մահվան տվյալները, հնարավոր է, կորոնավիրուսից զոհված անձանց թիվը զգալիորեն ավելանա:
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ վերջին 24 ժամում վարակակիրների թիվն ավելացել է 13%-ով: Մինչ օրս, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 25 233 դեպք:
2827 մարդ ծանր վիճակում է և ունի արհեստական շնչառության ապարատի կարիք: Ֆրանսիան ունի արհեստական շնչառության ընդամենը 8000 սարք: