Ֆրանսիայում մայիսի 11-ից կբացվեն դպրոցները, սակայն երեխաների հաճախելը չի լինի պարտադիր
Ֆրանսիայում մայիսի 11-ից կբացվեն դպրոցները, սակայն երեխաների հաճախելը չի լինի պարտադիր

Ֆրանսիայում մայիսի 11-ից կբացվեն դպրոցները, սակայն ծնողները պարտավոր չեն լինի, երեխաներին ուղարկել դպրոց,- այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ քաղաքի քաղաքապետների հետ զրուցելիս:

Մակրոնի խոսքով, աշակերտների դպրոցներ վերադարձը կշարունակվի հետագա շաբաթների ընթացքում, սակայն դասարանում չի լինի ավելի քան 15 աշակերտ:

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ հանրային տարածքում խորհուրդ է տրվում կրել բժշկական դիմակներ, սակայն պարտադիր չէ:

Էմանուել Մակրոնը երկրում կարանտինային միջոցներ էր սահմանել մարտի կեսին:

Նոր կորոնավիրուսի զոհերի թվով Ֆրանսիան աշխարհում 4-րդ տեղում է: