Ֆրանսիայում «կովիդ 19»-ի տեսանկյունից ստեղծված իրավիճակի պատճառով, հանրային առողջապահության ուղղությամբ հայտարարվել է արտակարգ դրություն, որը կառավարությանը ավելի մեծ իրավունք է տալիս սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արտակարգ դրությունն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 17-ից:
Կառավարության հայտարարության մեջ չի նշվում, թե Ֆրանսիայի կառավարությունն ինչ միջոցառումներ է նախատեսում ձեռնարկել:
Տարածված հաղորդագրությամբ, մանրամասների մասին խոսելու է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, որի ուղերձը կտարածվի մի քանի ժամից:
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, սահմանափակումներից մեկը կլինի պարետային ժամը, որը, ինչպես սպասվում է, կգործի 21:00-ից 06:00-ն: