Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են դեղինբաճկոնավորների ցույցի 32 մասնակցի:
Ֆրանսիական մամուլի հաղորդմամբ, հանրահավաքի հատկապես ագրեսիվ մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել են ոստիկանները, հանրահավաքը անցել է խաղաղ: Վառելիքի գնաճի դեմ սկսված լայնածավալ բողոքի ցույցերը Փարիզում անց են կացվում 2018 թվականի նոյեմբերի 17-ից, ամեն հանգստյան օրերին: