Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի նոր դեպքերի օրական ռեկորդային ցուցանիշ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում «կովիդ 19» է հաստատվել՝ 26 986 մարդու մոտ: Սա կորոնավիրուսի նոր դեպքերի հերթական ռեկորդային օրական ցուցանիշն է: Այս մասին հաղորդում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Վերջին մի քանի օրվա ընթացքում, երկրում «կովիդ 19»-ով մահացած անձանց թիվը ավելացել է 54-ով:
Համավարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է վարակման 718 873 դեպք, այդ թվում մահացել է՝ 32 684 մարդ: