Ֆրանսիայում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, տուժել է 20 մարդ
Ֆրանսիայում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով տուժել է 20 մարդ:
Ինչպես հայտնի է, միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելյան մասում: Արագընթաց գնացքը Ստրասբուրգից ուղևորվում էր Փարիզ:
Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վթարի ժամանակ արագընթաց գնացքում գտնվում էր 348 մարդ: