Ֆրանսիայի ՆԳ նախարար - Վրաստանի համար անայցագրային ռեժիմի կասեցման մասին չեմ զրուցել, քանի որ համագործակցությունը շարունակվում է, սակայն այդ հնարավորությունը, հավանաբար, կա

Անայցագրային ռեժիմի կասեցման մասին չեմ զրուցել, քանի որ համագործակցությունը շարունակվում է, սակայն այդ հնարավորությունը, հավանաբար, կա,- այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաները, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ավարտին անցկացված մամլո ասուլիսին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը պատասխանել է ֆրանսիացի լրագրողի հարցին – «Ինչպես կբացատրեք ապաստան փնտրողների այսպիսի աճը Ֆրանսիայում, երբեմն խոսվում է անայցագրային ռեժիմի կասեցման մասին, որը հնարավոր է, Ֆրանսիային ստիպի, վերանայել անայցագրային ռեժիմը, և ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը Վրաստանի էմիգրացիայի առնչությամբ»:

Կրիստոֆ Կաստաների խոսքով, վրացական կողմի հետ այս հարցի առնչությամբ ընթանում է համագործակցություն:

«Կասեցման մասին չեմ խոսել, քանի որ համագործակցությունը շարունակվում է, սակայն այդ հնարավորությունը, հավանաբար, կա: Այսօր շատ մեծ աճ է ապաստան փնտրողների, ինչպես նաև առողջապահության ոլորտում կա ծառայության շատ մեծ պահանջ: Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել Վրաստանին, որ համագործակցում է մեզ հետ այս տեսանկյունից և այս հարցերը դեռևս բարձրացված չեն»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը:

Նրա խոսքով, ապաստան փնտրողների թիվը նկատելի դարձավ 2017 թվականից: