Ֆինլանդիայի վարչապետը ցանկանում է ներդնել քառօրյա աշխատանքային շաբաթ

Ֆինլանդիայի վարչապետը ցանկանում է ներդնել քառօրյա աշխատանքային շաբաթ:

«Հավատում եմ, ժողովուրդը արժանի է, ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի, մտերիմների հետ, ավելի շատ ժամանակ տրամադրել նախասիրություններին և մշակույթին»,- հայտարարում է Սաnնա Մարինը:

Մինչ այդ, նա հանդես էր եկել աշխատանքային օրը մինչև 6 ժամ կրճատելու գաղափարով: Մարինը հայտարարում է, որ այս պահի դրությամբ, քառօրյա աշխատանքային շաբաթ ներդնելու հարցը կառավարությունում չի քննարկվում և դա միայն իր անձնական նախաձեռնությունն է: