Ֆինլանդիայի կողմից Չինաստանում գնված երկու միլիոն բժշկական դիմակ եղել է ոչ պիտանի
Ֆինլանդիայի կողմից Չինաստանում գնված երկու միլիոն բժշկական պաշտպանող դիմակները եղել են ոչ պիտանի: Ինչպես հայտարարել են Ֆինլանդիայի առողջապահության նախարարությունում, Չինաստանից գնված երկու միլիոն վիրաբուժական դիմակները և 230 000 շնչադիմակները չեն բավարարում համապատասխան պահանջները և չեն կարող պաշտպանել կորոնավիրուսից:
Մեկ օրում Ֆինալնդիային անհրաժեշտ է մոտ կես միլիոն վիրաբուժական դիմակ և 50 000 շնչադիմակ: Որոշ շրջաններում արդեն զգացվում է պաշտպանող միջոցների պակաս: