Ֆեյսբուքի ղեկավարությունում հայտարարում են, որ կեղծ հայտարարությունների ցուցակին, որն արգելափակվում է հարթակում, ավելացել են նաև սխալ տեղեկություններ պատվաստումների կապակցությամբ
«Ֆեյսբուքի» ղեկավարությունում հայտարարում են, որ ընդլայնելու են առողջության հետ կապված կեղծ հայտարարությունների ցանկը, որոնք արգելափակվելու են հարթակում: Ըստ «Ռոյտերի», այս ցուցակում ներառված կլինեն պատվաստանյութի վերաբերյալ հայտարարություններ, կարծես այն թունավոր է կամ աուտիզմ է առաջացնում:
Սոցիալական մեդիայի ընկերությունը բլոգում գրառման մեջ նշել է, որ կորոնավիրուսի և դրա պատվաստանյութերի հետ կապված կեղծ պնդումների թիվն ավելանում է, ինչը հարթակն արգելափակում է: Օրինակ, պնդումը, որ «կովիդ 19»-ը մարդու կողմից ստեղծած վարակ է: Նման պնդումներն արդեն արգելված են հարթակում տեղադրված գովազդներում:
Ընկերությունը համավարակի ընթացքում կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու համար ավելի խիստ քաղաքականություն է սահմանել:
Ինչպես հայտարարել է «Ֆեյսբուքը», այն կջնջի խմբերը, էջերը և հաշիվները, որոնք ծառայում են համանման նպատակների: Ընկերությունում ասում են, որ դա կօգնի նաև սպառողներին որոշել, թե որտեղ և երբ կկարողանան ստանալ կորոնավիրուսի պատվաստանյութերը: