FBI-ի տնօրենի նախկին տեղակալը Դոնալդ Թրամփին սպառացել է գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ
FBI-ի տնօրենի նախկին տեղակալը Դոնալդ Թրամփին սպառացել է գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ: Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, Էնդրյու Մաքեյբին, ում ԱՄՆ-ի դաշնային հետաքննությունների բյուրոից ազատել են մի քանի օր առաջ, ունի փաստաթղթեր, որոնք հավանաբար հաստատում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը:
Անանուն աղբյուրները հաստատում են, որ խոսքը վերաբերում է Դոնալդ Թրամփի և Ջոն Մակքեյնի զրույցների ձայնագրությանը:
Տարածված լրատվությամբ, գաղտնի փաստաթղթերը արդեն փոխանցվել են այս գործով զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին:
Հիշեցնենք, Էնդրյու Մաքեյբին զբաղված էր 2016 թվականին Հիլարի Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման գործի հետաքննությամբ: Հանրապետական սենատորները բազմիցս քննադատել են Մաքեյբիին:
Հեղինակ -
Edgar Barsegyan