Ֆեյք լրատվամիջոցները վերահսկողությունից դուրս են եկել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան «ֆեյք» լրատվամիջոցները վերահսկողությունից դուրս են եկել: Այս մասին նա նշել է «Թվիթերում»:
«Շատ սակավաթիվ են դիտավորյալ կեղծ և զրպարտող պատմությունների շուրջ քննարկումները, որոնք այս շաբաթ տարածել են ֆեյք լրատվամիջոցները: Դրանք վերահսկողությունից դուրս են եկել՝ նրանց համար ոչ մի նշանակություն չունի կոռեկտ տեղեկատվությունը: Նրանք նախ մեծ ստի մասին են գրում, այնուհետև՝ հենց իրենց մերկացնում են ստիպված են դա հերքել»,- նշել է նա:
Նախօրեին Թրամփը վիճել էր The Washington Times-ի լրագրողի հետ և թերթից պահանջել նրան հեռացնել:
Հեղինակ -
Edgar Barsegyan