Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Եվրամիության մինիստերիալին քննարկման թեմաներից մեկը կլինի Վրաստանին աջակցելը
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Եվրամիության մինիստերիալին քննարկման թեմաներից մեկը կլինի Վրաստանին աջակցելը

Եվրամիության արտաքին գործերի մինիստերիալին քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի Վրաստանին աջակցությունը,- այս մասին տեղեկությունը տարածում է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցը:

«Մենք պատրաստ ենք Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստին: Քննարկվելու են Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները, Հարավային հարևանությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, Վրաստանին աջակցելը, ինչպես նաև իրավիճակը Մյանմայում և Վենեսուելայում: Մենք նաև սպասում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, Միշել Բաչելի հետ երկխոսության», – Թվիթերում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը: