Էստոնիան «Աստրազենեկայի» պատվաստանյութի 900 հազար դեղաչափ կփոխանցի այլ երկրներին, այդ թվում Արևելյան գործընկերության անդամներին

Էստոնիան հակակորոնավիրուսային «Աստրազենեկա» պատվաստանյութի 900 հազար դեղաչափ կփոխանցի այլ երկրներին, այդ թվում Արևելյան գործընկերության անդամներին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է երկրի վարչապետ Կայա Կալասը:

Վարչապետի խոսքով, Էստոնիան պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափեր կփոխանցի պատվաստանյութի պակաս ունեցող կամ դեռ պատվաստանյութ չստացած երկրներին:

Էստոնիան այդ որոշումը կայացրել է ելնելով այն բանից, որ այն ավելի շատ էր պատվիրել, քան պահանջվող դեղաչափը:

Էստոնիան «Աստրազենեկայի» պատվաստանյութը այլ երկրներին կփոխանցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Կովաքս» ծրագրի միջոցով և իսկ Արևելյան գործընկերության երկրներին կփոխանցի ուղիղ ձևով: