Դատախազություն՝ հունիսի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի փաստով, որը հանգեցրել է մարդու մահվան, մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց արդեն կիրառվել է կալանավորում

18:49, 03.07.2026

Թբիլիսիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով, որն առաջացրել է մարդու մահ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց արդեն իսկ սահմանվել է կալանավորումը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի դատախազությունը։

Դատախազության հաղորդմամբ՝ իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հենց նույն օրը։

«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ հունիսի 22-ին Թբիլիսիում՝ Ցոտնե Դադիանի փողոցի հարակից տարածքում, մեղադրյալը կտրուկ տեղից շարժել է ավտոմեքենան, ինչի հետևանքով մայթին բախվել է իր ընթացքին համընթաց շարժվող հետիոտնին և մայթին կայանված ավտոմեքենային։

Բախման հետևանքով տուժածը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի պատճառով կլինիկա տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նույն օրը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով (Ավտոմեքենայի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ), ինչը որպես պատժաչափ նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով»,— ասված է դատախազության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ