Սուլխան Թամազաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Լևան Իոսելիանի հետ

17:49, 03.07.2026

Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրային պաշտպան (օմբուդսմեն) Լևան Իոսելիանիի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրային պաշտպանի տեղակալները։

Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են Ներքին գործերի նախարարության և Հանրային պաշտպանի գրասենյակի միջև առկա համագործակցությունը և դրա հետագա զարգացման հնարավորությունները։

«Սուլխան Թամազաշվիլին անդրադարձել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին և ընթացիկ առաջնահերթություններին։ Ուշադրություն է դարձվել գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության և համակարգման կարևորությանը։ Կողմերը քննարկել են նաև համագործակցության ապագա պլանները և պատրաստակամություն հայտնել էլ ավելի ամրապնդելու առկա գործընկերությունը»,— նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Նմանատիպ