Էստոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
Էստոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Էստոնիայի կառավարությունը հրաժարական է տվել: Հայտարարությունն այդ մասին խորհրդարանի նիստին արել է երկրի վարչապետ, Յուրի Ռատասը: Գործող օրենսդրության համաձայն, կառավարությունը կաշխատի այնքան ժամանակ, քանզի չի հաստատվի նոր կառավարների կաբինետը:

Յւորի Ռատասի գլխավորությամբ կառավարությունը իր աշխատանքը սկսել է 2016 թվականի նոյեմբերի 23-ին: Տեղական մամուլի լրատվությամբ, ընթանում են բանակցություններ նոր կոալիցիա ստեղծելու շուրջ:

Մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր ընդիմադիր «բարեփոխումների կուսակցությունը»: Նրանք խորհրդարանում ստացել են 34 տեղ: Երկրորդ տեղը զբաղեցրել է ցենտրիստական կուսակցությունը, որն ունի 26 մանդատ: Այն բանի համար, որ ձևավորվի նոր կառավարություն, իշխող կոալիցիան պետք է ունենա 51 մանդատ:

Էստոնիայի քաղաքական ավանդույթի համաձայն, երկրի նախագահը կառավարություն ձևավորելու սկզբնական իրավունքը տալիս է ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության լիդերին: