Կոչ եմ անում դե-ֆակտո իշխանություններին, անհապաղ ազատ արձակել բժիշկ Գափրինդաշվիլիին. Տոմաս Հենրիկ Իլվես

11:11, 20.11.2019

Էստոնիայի նախկին նախագահը Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմից պահանջում է ազատել ձերբակալված բժիշկ՝ Վաժա Գափրինաշվիլիին:

Թոմաս Հենդրիկ Իլվեսի տեսաուղերձը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է՝ Վրաստանում Էստոնիայի դեսպանատունը:

«Կոչ եմ անում դե ֆակտո իշխանություններին, անհապաղ ազատ արձակել բժիշկ Գափրինդաշվիլիին, ով կատարում է իր երդումը և օգնում  այն մարդկանց, ովքեր ապրում են այնպիսի վայրերում, որտեղ չկա համապատասխան բուժօգնություն: Ազատեք Գափրինդաշվիլիին»,- ասում է Էստոնիայի նախկին նախագահը:

Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիի բնակիչ Վաժա Գափրինդաշվիլին նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր բռնազավթված Օրճոսանա գյուղի տարածքում:

Դե ֆակտո ռեժիմը բժիշկի դեմ հարուցել է քրեական գործ: Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը Վաժա Գափրինդաշվիլիին սահմանել է երկամսյա նախնական կալանք:

 

https://www.facebook.com/estemb.tbilisi/videos/2159248184380605/

Նմանատիպ