Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Գիորգի Ջինճարաձեն հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ
Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Գիորգի Ջինճարաձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության վարչակազմը։
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կառավարության նախագահը խոսել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության գործունեության մասին և դեսպանին ներկայացրել Աբխազիայից տեղահանված բնակչության հիմնական մարտահրավերները։
Գիորգի Ջինճարաձեն ուշադրություն է հրավիրել օկուպացված տարածքում մարդու հիմնարար իրավունքների խախտման փաստերի վրա։ Զրույցը շոշափել է Ժնևում ընթացող միջազգային բանակցությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր առաջնահերթ ոլորտներում ապագա համագործակցության խորացման հնարավորությունները։