Էնգուրիի կամրջի վրա գործող բժշկական կետում մինչև 50 տարեկան տղամարդու կորոնավիրուսի արագ թեստը ցույց է տվել դրական պատասխան
Ռուխիում, Էնգուրիի կամրջի վրա գործող բժշկական կետում մինչև 50 տարեկան տղամարդու արագ թեստը ցույց է տվել դրական պատասխան: Նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը, տղամարդուն տեղափոխում են Ռուխիի հիվանդանոց:
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի ղեկավար Նանա Օդիշարիայի խոսքով, տղամարդը այսօր կանցնի «PCR» թեստ: Նրա խոսքով, տղամարդը Էնգուրի ՀԷԿ-ի աշխատակից է և այսօրվանից սկսած նա յուրաքանչյուր 72 ժամը մեկ անգամ կանցնի թեստ՝ 14 օրվա ընթացքում: