Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է շուկայում  խաղալիքների վերահսկումը
Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է շուկայում խաղալիքների վերահսկումը

Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է շուկայում խաղալիքների վերահսկումը,- այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, Վրաստանի կառավարության նիստում հաստատվել է Եվրամիության հրահանգի համապատասխան պատրաստված տեխնիկական օրակարգը ՝ խաղալիքների անվտանգության մասին, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխաների համար հատկացված խաղալիքներին:

«Տեխնիկական կանոնակարգը նախատեսում է մինչև շուկա հայտնվելը արտադրանքի համապատասխանեցում և փաստաթղթերի կազմում, ինչը հաստատում է խաղալիքի անվտանգության պահանջների համապատասխանեցումը (նկատի ունի խաղալիքի թե քիմիական բաղադրությունը, թե խաղալիքի ֆիզիկական բնութագրերը – թե որքանով փոքր է խաղալիքը, կամ որքանո սուր և այլն):

Խաղալիքների վերահսկողությունը ողջ Վրաստանում կիրականացնեն էկոնոմիկայի նախարարությունում նոր ստեղծված ՝ շուկայի վերահսկող գործակալության ներկայացուցիչները: Նրանք կստուգեն շուկայում վաճառվող խաղալիքների որակը և կտան համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարումը պարտադիր կլինի 2021 թվականից»,- հայտարարել են նախարարությունում:

Գերատեսչության տվյալներով, շուկայում խաղալիքների ստուգումը իրականացվելու է ինչպես փաստաթղթերով, այնպես էլ լաբորատոր փորձարկումների միջոցով:

«Փաստաթղթերի ստուգման ընթացքում վաճառողը պարտավոր կլինի տրամադրել խաղալիքի եզակի նույնականացման համարը, արտադրողի անունը, ապրանքային նշանը և հասցեն,  չափանիշներին համապատասխանեցման նշումներ, արտադրության ընթացքում որակի վերահսկման գնահատման մարմնի (երրորդ կողմի) նկարագրությունը, օգտագործման/խաղալու ընթացքում անվտանգության պաշտպանության հրահանգները, տեխնիկական փաստաթղթերը և այլն:

Պետք է նաև նշել, որ Վրաստանում մարտահրավեր է մնում խաղալիքների մեխանիկական և քիմիական զննումների համար լաբորատորիաների բացակայությունը և գործակալությունը ստիպված կլինի նմուշները ուղարկել արտասահմանյան հավատարմագրված լաբորատորիաներ»,- ասված է էկոնոմիկայի նախարարության հայտարարությունում:

Ինչպես նշել են գերատեսչությունում, անվտանգության նորմերի խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացվեն կատարողական միջոցներ, որոնց խստությունը կախված կլինի վտանգի չափսից և կգործարկվեն տարբեր տեսակի պատժամիջոցներ:

«Ինչ վերաբերում է շուկա ներմուծված երկրորդական օգտագործման խաղալիքներին, չնայած նրան, որ դրանք հասարակության մոտ դիտարկվում են որպես բարձրորակ ապրանք, այդ խաղալիքները պետք է անպայման ունենան անհրաժեշտ փաստաթղթեր, լինի դա համապատասխանեցման հռչակագիրը, թե լաբորատոր փորձարկման արդյունքները, առանց որի անհնար է ստուգել խաղալիքի անվտանգությունը: Ըստ այդմ, եթե Վրաստան ներկրված երկրորդական օգտագործման խաղալիքները ունենան համապատասխան փաստաթղթեր, դրանց շուկայում տեղադրումը և վաճառքը չի սահմանափակվի: Հարկ է նաև նշել, որ Եվրամիության շուկայում երկրորդական օգտագործման խաղալիքների նկատմամբ որևէ բացառություն չի նախատեսվում – խաղալիքների անվտանգության վերաբերյալ հրահանգը սահմանված է բոլոր տեսակի խաղալիքների վրա:

Ներմուծված խաղալիքների լաբորատոր փորձարկումները, ռիսկերի վերլուծության հիման վրա, կարող է իրականացվել նաև մաքսային հսկողության գոտում, բայց միայն այն ապրանքների վրա, որտեղ կա հիմնավորված կասկած:

Հաշվի առնելով մասնավոր հատվածի հետ խորհրդատվությունը, բիզնեսին տրվել է մեկ տարվա արտոնյալ ժամանակաշրջան, կանոնակարգին նախապատրաստվելու համար:

Շուկայում վերահսկողության գործակալությունը, վերահսկելու է ինչպես արտադրանքի ներմուծման, այնպես էլ շուկայում տեղաբաշխման գործընթացը: Բացի շուկայից ապրանքները հեռացնելուց և ոչնչացնելուց, նախատեսված են նաև դրամական պատժամիջոցներ, սակայն այդ միջոցը կգործի 2021 թվականից», – ասված է հայտարարության մեջ, որը տարածել է էկոնոմիկայի նախարարությունը: