«Էքսպեդիա» ճանապարհորդական ամրագրման պորտալի վրա տեղադրվելու է Աջարիայի գովազդը
Աջարիայի մասին գովազդը տեղադրվելու է «Էքսպեդիա» (Expedia.com) ամրագրման պորտալի վրա:
Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտը ծրագրում է տարածաշրջանի զբոսաշրջության ներուժը ներկայացնել պորտալի վրա, որն ամսեկան ունի 675 միլիոն այցելու Բրիտանիայում և Գերմանիայում: Բացի այդ, Բաթումիի տեսարժան վայրերով է նկարազարդվելու «Վիզ Էիր» (WIZZ AIR) ավիաընկերության տոմսերի պատկերները, որը ուղևորներին բաժանվելու են Գերմանիայի և ՈՒկրաինայի ուղղություններում:
Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի լրատվությամբ, այս փուլում Աջարիայի զբոսաշրջության արտադրանքի և հնարավորությունների ժողովրդականացումը իրականացվում է ՝ Էստոնիայում, Լատվիայում, Լեհաստանում և Բելառուսում, սակայն օնլայն և հեռուստատեսային գովազդների միջոցով երկրի գովազդումը իրականացվում է 16 նպատակային երկրներում: Այդ թվում, այս տարի առաջին անգամ տարածաշրջանի մասին տեսահոլովակի հետ ՝ «Բի Բի Սիի» (BBC), «Դոյչե Վելեյի» (Deusche Welle), և «Եվրոնյուսի» (euronews) հետ միասին ծանոթացել են նաև «Նեյշնլ Ջեոգրաֆիկի» (National Geographic) և «Թրեվել Չանելի» (Travel Channel) միլոնավոր հեռուստադիտողներ: