Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված չորս հիվանդից երկուսը գտնվում են առաջին համալսարանային կլինիկայում
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն կառավարության գրասենյակում կայացած միջգերատեսչական խորհրդի նիստից հետո, պարզաբանումներ է արել կորոնավիրուսի չորս նոր դեպքի մասին:
Նախարարի խոսքով, հայտնի է թե հիվանդները որ կլաստերին են պատկանում, ինչը լավ փաստ է:
«Ինչպես գիտեք, այսօր հաստատվել է ևս չորս դեպք: Այս փաստը ունի դրական կողմեր, մենք գիտենք, թե որ կլաստերին են պատկանում նշված հիվանդները»,- ասել է Տիկարաձեն:
Նախարարի խոսքով, չորս վարակվածից երկուսը գտնվում են ինֆեքցիոն հիվանդանոցում, իսկ երկուսը ՝ առաջին համալսարանական կլինիկայում:
Տիկարաձեի խոսքով, այս պահի դրությամբ նրանց վիճակը կայուն է:
Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի: