Էկատերինե Տիկարաձե - Արտասահմանյան տարբեր երկրներում կորոնավիրուս է հաստատվել Վրաստանի 35 քաղաքացու մոտ, նրանցից հինգը մահացել է
Ըստ Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի, կորոնավիրուս է հաստատվել արտասահմանյան տարբեր երկրներում գտնվող Վրաստանի 35 քաղաքացու մոտ, նրանցից հինգը մահացել են:
Ինչպես հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն, նախարարությունը մշտական կապի մեջ է դեսպանների հետ և նրանցից ստանում է տեղեկատվություններ:
«Մեր դեսպանները մշտական կապի մեջ են, ինչպես մեզ հետ, այնպես էլ տեղական գերատեսչությունների հետ: Նրանք մեզ տեղեկություններ են տալիս այդ մասին: Մինչ օրս, որքանով մենք գիտենք, տարբեր երկրներում «COVID19»-ով վարակվել է Վրաստանի 35 քաղաքացի, որոնցից, ցավոք, հինգը մահացել է: Այս թիվը անընդհատ աճում է, և մեր դեսպանները մանրամասն տեղեկություններ են հաղորդում նախարարությանը», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: