Էկատերինե Տիկարաձե. Առաջիկայում մենք կունենանք պատվաստանյութերի շատ լայն տեսականի, որի հիման վրա նախատեսվում է սկսել զանգվածային պատվաստումներ
Էկատերինե Տիկարաձե. Առաջիկայում մենք կունենանք պատվաստանյութերի շատ լայն տեսականի, որի հիման վրա նախատեսվում է սկսել զանգվածային պատվաստումներ

Առաջիկայում մենք կունենանք պատվաստանյութերի շատ լայն տեսականի, որի հիման վրա նախատեսվում է սկսել զանգվածային պատվաստումներ, – ասաց առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

«Պատվաստումների գործընթացին ակտիվ ներգրավվածությունը կարևոր է և հատկանշական է նաև, որ այն մարզերում, որտեղ մեծ ակտիվություն կար, բրիգադներ են ավելացվել, և դա կշարունակվի:

Մենք աշխատում ենք լրացուցիչ դոզաների նյութատեխնիկական ապահովման վրա: Ցավոք, մենք չենք կարող հստակ ժամկետներ անվանել՝ պայմանավորված գաղտնիության կարևորությամբ այն արտադրողների համար, որոնցից մենք ստանում ենք բարձրորակ պատվաստանյութեր, չնայած մոտ ապագայում մենք կունենանք շատ լայն տեսականի, որի հիման վրա կսկսենք զանգվածային պատվաստումներ: Խոսքը «Moderna»-ի, ինչպես նաև «Johnson & Johnson»-ի ու «Novovax»-ի մասին է: Այնպես որ, մեր քաղաքացիները կունենան բավականին բազմազան ընտրություն՝ որոշում կայացնելու և իրենց առողջության մասին հոգալու համար, ինչպես նաև հասարակության առողջապահության հիմնական նվաճման՝ պատվաստումների միջոցով համաճարակը հաղթահարելու համար», – ասաց Տիկարաձեն: