Ընտանիքների գնահատման ավելի թափանցիկության համար, սոցիալական գործակալները կաշխատեն ուսին տեղադրված տեսախցիկներով

Խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալիս, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար, Էկատերինե Տիկարաձեն խոսել է սոցիալապես անապահով մարդկանց խնդիրների մասին: Նրա խոսքով, նախարարությունը սկսել է ընտանիքների տնտեսական իրավիճակի ինտենսիվ ստուգում, որպեսզի օգնություն ստանան այն ընտանիքները, որոն դրա կարիքն ունեն բոլորից շատ:

Նախարարը հակիրճ բացատրել է ընտանիքի տնտեսական իրավիճակը ստուգելու այսօր գործող ընթացակարգը և ընդգծել, որ վերջերս ընթացակարգի վերաբերյալ տարածվել են սխալ տեղեկություններ: Էկատերինե Տիկարաձեն նշել է, որ ընտանիքի կրկնակի ստուգման համար անհրաժեշտ է միջինը 20 օր: ՈՒսումնասիրությունից հետո մեկ ամիս անց, նոր մեթոդոլոգիայով տեղի է ունենում վարկանիշային միավորի շնորհում: Նոր գնահատական ​​ստանալուց 20 օր անց տեղի է ունենում օգնության թարմացում: Կարևոր է, որ ստուգման ընթացքում ընտանիքը պահպանում է սոցիալական անապահովի կարգավիճակը:

«Ընտանիքների գնահատման գործընթացի էլ ավելի թափանցիկության համար, մոտ ապագայում սոցիալական գործակալները հագեցած կլինեն ժամանակակից տեսախցիկներով, որպեսզի տեղեկատվությունը լինի ոչ միայն բանավոր, այլև պատկերված: Սա կլինի ևս մեկ գործիք, որ բացառվի ինչպես գործակալի սուբյեկտիվ գնահատականը, այնպես էլ համակարգային սխալները», – ասել է Էկատերինե Տիկարաձեն: