Ընդլայնվում է այն մասնավոր հաստատությունների ցանկը, որտեղ կսահմանափակվի ծառայության ուղղակի կարգով տրամադրումը քաղաքացիներին
Վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հետ կապված գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդն անցկացրել է հերթական նիստը:
Խորհրդի նիստին Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան լսել է տեղեկություն Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանց առողջական և աշխարհում տիրող ընդհանուր համաճարակային վիճակի մասին: Նիստին նշվել է, որ այսօրվա դրությամբ երկրում վարակված է 25 մարդ: Նրանցից մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իսկ մնացած երկուսն ունեն համեմատաբար բարդ ախտանիշներ:
Համակարգող խորհրդին փոխանցվել է տեղեկություն, որ այս պահին կարանտինում է մնում 245 մարդ, իսկ ստացիոնարում, հսկողության տակ՝ 58-ը:
Պետական գերատեսչություններին հանձնարարվել է, առավելագույն կերպով անցնել աշխատանքի հեռակա և ծառայությունների էլեկտրոնային տրամադրման ռեժիմի:
Խորհրդի հանձնարարականով, սպասարկում տրամադրող պետական գերատեսչությունների հետ միասին, ընդլայնվում է այն մասնավոր հաստատությունների ցանկը, որտեղ առավելագույնս պետք է սահմանափակվի ծառայության ուղղակի կարգով տրամադրումը: Վարչապետը էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարին հանձնարարել է, այս թեմայով կայանա հաղորդակցություն բիզնեսի հետ:
«Վրաստանի կառավարությունը մեկ անգամ ևս կոչ է անում քաղաքացիներին, չմեկնել արտասահման, իսկ հայրենիք վերադառնալու դեպքում, խստորեն պահպանել առողջապահության նախարարության սահմանած արարողակարգը»,- նշված է վարչապետի մամլո ծառայության տեղեկության մեջ: