Ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչները Քրիստիան Դանիելսոնի հետ անց են կացնելու համատեղ հանդիպում
Եվրոպական խորհրդի Նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը համատեղ հանդիպում կանցկացնի ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին:
Քրիստիան Դանիելսոնը մի քանի օրվա ընթացքում հանդիպել է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մինչ այս, նա ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հետ անց էր կացնում անհատական հանդիպումներ: