«Դրիմլենդ Օազիս» հյուրանոցում հետազոտված անձանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել
«Դրիմլենդ Օազիս» հյուրանոցում հետազոտված անձանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել,- այս մասին հայտարարել են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում:
Նրանց հաղորդմամբ, հյուրանոցում գտնվող անձանց հետազոտությունն ավարտված է և բոլոր պատասխանները բացասական են:
Հիշեցնենք, «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցը փակվել է երեկ: Պատճառը, բժշկական համաժողովին մասնակցող անձանցից մեկն էր, ում մոտ հաստատվել է «կովիդ 19»: Հյուրանոցում գտնվում էր 924 մարդ: