«Դրիմլենդ Օազիս» հյուրանոցի այցելուի վարակման աղբյուրը Քութաիսիում հաստատված դեպքի հետ շփումն է
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, կրկնակի փորձարկման արդյունքում, Չաքվիում գտնվող «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցի այցելուի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Վարակված կինը տեղափոխվել է Բաթումիի հանրապետական հիվանդանոց: Ինչ վերաբերում է նրա վարակման աղբյուրին, ապա նա կապ է ունեցել Քութաիսիում կորոնավիրուսով վարակված անձի հետ:
Գերատեսչության տվյալներով, «Օազիս» հյուրանոցում գտնվող բոլոր անձինք կփորձարկվեն «Փի Սի Ար» մեթոդաբանությամբ:
«Դրիմլենդ Օազիս» հյուրանոցում գրանցված է մոտ 900 այցելու: