Դոնալդ Թրամփի նախկին փաստաբանը դատարանի առջև խոստովանել է 8 մեղադրանք
Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը Մանհեթենի դատարանի առջև խոստովանել է 8 գործում մեղավոր լինելու փաստը և դատախազների հետ կնքել գործընթացային պայմանագիր,- այս մասին տեղեկություն է տարածում BBC-ն:
Քոենը ճանաչել է նախագահական քարոզարշավի ժամանակ ֆինանսական խախտումները, հարկային և բանկային խարդախությունները:
Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, Քոենը դատական նիստին հայտարարել է, որ նա գործում էր ընտրությունների վրա ազդեցություն գործելու նպատակով:
Քոենի կողմից մեղադրանքների ճանաչումը մեկնաբանելուց հրաժարվել է Դոնալդ Թրամփը: Նշված հարցին չի արձագանքել նաև Սպիտակ տունը:
ԱՄՆ-ի նախագահի նախկին փաստաբանի դեմ մեղադրանքները նկատի ունի 65 տարվա ազատազրկում, սակայն Մայքլ Քոենը հույս է հայտնում, որ դատախազների հետ կնքված համաձայնությունից հետո, նրա պատիժը կկրճատվի մինչև 5 տարի:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մայք Քոենի գործով վճիռը հայտարարվելու է դեկտեմբերի 12-ին:
Դատարանի որոշմամբ, Քոենին հնարավոր է ազատ արձակեն 500 000 դոլլար գրավ վճարելուց, անձնագիրը և զենքը հանձնելուց հետո: