Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպումը կայանալու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահի առաջին հանդիպումը կայանալու է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում:
Տարածված տեղեկությամբ, երեկ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի և Վլադիմիր Զելենսկիի միջև կայացել է հեռախոսազրույց: Սպիտակ տան հայտարարությամբ, փոխնախագահը հեռախոսազրույցի ժամանակ մեկ անգամ ևս հաստատել է Ամերիկայի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
Փենսը և Զելենսկին զրուցել են նաև Ուկրաինայում ընթացիկ և նախատեսված բարեփոխումների մասին: