Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի վեբ կայքի վրա իրականացվել է հակերային հարձակում
ԱՄՆ- նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի վեբ կայքի վրա իրականացվել է հակերային հարձակում: Այս մասին հայտարարել են Թրամփի նախընտրական շտաբում:
Միացյալ Նահանգների նախագահի թիմում ասում են, որ իրավապահները աշխատում կիբերհարձակման աղբյուրը պարզելու համար: Այնուամենայնիվ, Թրամփի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կիբերհարձակումը չի վտանգում գաղտնի տեղեկատվությունը, քանի որ նման տվյալները չեն պահվում վեբ-պորտալում:
Ներկայումս կայքը աշխատում է սովորական ռեժիմով: