Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ
Ուկրաինայի նախագահի վարչության տեղեկությամբ, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց:
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ և հույս հայտնել, որ նոր կառավարությանը կհաջողվի արագ կարգավորել երկրի հեղինակությունը, ինչպես նաև արագ կհետաքննվեն կոռուպցիոն սխեմանները, որոնք դանդաղեցրել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի փոխգործակցությունը: ԱՄՆ-ի նախագահն աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և ասել, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրերին:
Իր հերթին Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը Ռուսաստանի վրա պատժամիջոցներով ներգործելու համար: Տարածված տեղեկությամբ, նախատեսվում է Ուկրաինայի նախագահի այցը ԱՄՆ: