ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից ետ է կանչել ազգային գվարդիան: Նրա խոսքով, քաղաքում իրավիճակը լիովին վերահսկվում է:
«Ես հրաման եմ արձակել, որ ազգային գվարդիան դուրս բերվի Վաշինգտոնից, քանզի ամեն բան լիակատար վերահսկողության տակ է: Նրանք վերադառնում են տուն, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են շուտ վերադառնալ: Երեկ ցույցին եկել էր սպասվածից ավելի քիչ մարդ»,- գրել է նախագահը սոցիալական ցանցում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, ինչ մայիսի 25-ին Մինեոպոլիս քաղաքում, ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ գործադրելուց հետո, հիվանդանոցում մահացել էր 46 ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: