Դոնալդ Թրամփը Թերեզա Մեյի և Էմանուել Մակրոնի հետ կոնսուլտացիաներ է անց կացրել Սիրիայի հարցով. Associated Press
Դոնալդ Թրամփը Թերեզա Մեյի և Էմանուել Մակրոնի հետ կոնսուլտացիաներ է անց կացրել Սիրիայի հարցով. Associated Press

Associated Press-ի լրատվությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը բրիտանացի և ֆրանսիացի իր գործընկերների հետ կոնսուլտացիաներ է անց կացրել Սիրիայի հարցով: Խոսքը վերաբերում է Սիրիայում համատեղ ռազմական գործողություններ սկսելուն:

Տարածված լրատվությամբ, դաշնակիցները քիմիական հարձակմանը ի պատասխան համատեղ գրոհի իրականացումը ծրագրում են մինչև շաբաթվա վերջը: Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնի խոսքերով, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Բրիտանիան համատեղ որոշում են ընդունելու գրոհի կապակցությամբ: մակրոնը գտնում է, որ որոշումը պետք է լինի միասնական և հզոր:

Ֆրանսիայի նախագահին,  ռազմական գործողություն սկսելու համար, հարկավոր չէ խորհրդարանի թույլտվությունը: Ֆրանսիան արդեն մասնակցում է միջազգային օպերացիաներին՝ Իրաքում և Սիրիայում: