Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին պետական այցով կմեկնի Դանիա:
Դոնալդ Թրամփը Դանիայից կմեկնի Լեհաստան, որտեղ սեպտեմբերի մեկին ներկա է գտնվելու Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված արարողությանը: Արարողությանը ներկա են գտնվելու աշխարհի տարբեր երկրների առաջնորդները:
Լեհաստանի կառավարության որոշմամբ, միջոցառմանը ներկա չի գտնվելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դանիա այցի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահը հանդիպելու է կառավարության ներկայացուցիչներին և բիզնեսմեններին:
Դոնալդ Թրամփը Դանիա է մեկնելու սեպտեմբերի 2-ին կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ: