Դոնալդ Թրամփը մոտ ապագայում հանդիպելու է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նյետոյի հետ
Դոնալդ Թրամփը մոտ ապագայում հանդիպելու է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նյետոյի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում հանդիպելու է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նյետոյի հետ,-այս լրատվությունը հաստատել է Սպիտակ Տունը:

Երկու երկրների ներկայացուցիչների միջև կոնսուլտացիոն հանդիպումները ավարտվել են երեկ, Վաշինգթոնում:

Նշենք, որ Մեքսիկայի և Միացյալ նահանգների այժմյան վարչակազմերի միջև բազմաթիվ հարցերում անհամաձայնություններ կան, այդ թվում Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագրի, նույն  NAFTA-ի հարցով, որի պայմանների փոփոխությամբ հանդես է գալիս Դոնալդ Փրամփը:

Օրակարգում ընդգրկվելու են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին է՝ անվտանգությունը,էներգետիկան, ներգաղթի գործընթացը և սահմանի երկայնքով պատի շինարարությունը: Այս պահին անհայտ է հանդիպման ստույգ ժամկետը: