ԱՄՆ-ի նախագահը Մեքսիկայի սահմանին կուղարկի ավելի շատ զինծառայող: Ինչպես հայտարարել է Դոնալդ Թրամփը, այս որոշումը նա կայացրել է այն բանից հետո, երբ ականատեսներից լսել է սահմանին զարգացած սարսափելի իրադարձությունների մասին:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով, բազմաթիվ միգրանտներ վտանգավոր ճամփորդությունից հետո փորձում են ներխուժել տեղի բնակիչների տներ: Թրամփի հայտարարությամբ, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներից դեպი ԱՄՆ են ուղևորվում վտանգավոր հանցագործներ:
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի ներքին անվտանգության քարտուղար Կրիստեն Նիլսենը հրաժարական է տվել: Ինչպես հայտարարել են Սպիտակ տանը, նրանք ցանկանում են, որ գերատեսչության նոր ղեկավարը լինի առավել կենտրոնացած Մեքսիկայի սահմանին առկա ճգնաժամի վրա: