Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է FBI-ի գործունեությունը: Ինչպես Թրամփը գրել է Twitter-ում, հետաքննությունների դաշնային բյուրոն մեծ ժամանակ է տրամադրում ԱՄՆ-ի նախագահի և Ռուսաստանի հնարավոր կապերի հետաքննության վրա:
«Ռուսաստանի հետ դավադրություն չկա, վերադառձեք ձեր հիմնական աշխատանքին, որպեսզի մենք կրկին հպարտանանք ձեր աշխատանքով»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը:
Թրամփի քննադատությունը կապված է Ֆլորիդայի դպրոցի վրա հարձակման հետ: Մինչ այդ հետաքննությունների դաշնային բյուրոյում ճանաչել են թերությունը և հայտարարել, որ ուշադրություն չեն դարձրել դպրոցի վրա հարձակման մասին տվյալներին:
Հիշեցնենք, Պարկլենդի դպրոցի վրա հարձակման արդյունքում զոհվել էր 17 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan