ԱՄՆ-ի նախագահը Ջոն Բոլթոնին ազատել է աշխատանքից: Ինչպես Դոնալդ Թրամփը գրել է իր թվիթերում, ազգային անվտանգության հարցերով խորհրդականին ազատման մասին տեղեկացրել է անձամբ:
«երեկ գիշեր տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տունը այլևս չունի նրա ծառայությունների կարիքը: Ես համաձայն չէի նրա բազմաթիվ առաջարկությունների հետ, ինչպես նաև իմ վարչակազմի մյուս անդամները: Չնայած դրան, ես խնդրել եմ Ջոնին, որ պաշտոնաթող լիներ: Նրա դիմումը ինձ փոխանցել են երեկ:
«Շնորհակալություն Ջոն քո ծառայությունների համար: Ազգային անվտանգության նոր խորհրդատուին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,-ասված է հայտարարությունում:
Ամերիկյան ԶԼՄ-ները երեկ հաղորդել են, որ Դոնալդ Թրամփի և Ջոն Բոլթոնի միջև տարաձայնություններ են եղել կապված «Թալիբան»-ի հետ բանակցություններին, որի պատճառով Քեմ Դևիդում ծրագրված բանակցությունները տապալվել էին: