Դոնալդ Թրամփը հրաժարվել է պաշտոնական հայտարարություն անել սենատոր Մաքքեյնի մահվան առնչությամբ
Դոնալդ Թրամփը հրաժարվել է պաշտոնական հայտարարություն անել սենատոր Մաքքեյնի մահվան առնչությամբ

Դոնալդ Թրամփը հրաժարվել է պաշտոնական հայտարարություն անել սենատոր Մաքքեյնի մահվան առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը՝ սեփական աղբյուրների վրա հենվելով:

Ամերիկյան հրատարակության համաձայն, նախագահի վարչությունը սենատորի մահվան առնչությամբ պատրաստել է հատուկ հայտարարություն, որում Մաքքեյնը գնահատված է որպես հերոս: Սակայն Սպիտակ տան առաջնորդն վարչությանն արգելել է տարածել այդ հայտարարությունը:

Ամերիկայի միացյալ նահանգների նախագահը Twitter սոցիալական ցանցում արված հակիրճ արձագանքը համարել է բավական:

The Washington Post-ը նշում է, որ վերջին ժամանակաշրջանում Դոնալդ Թրամփի և Ջոն Մաքքեյնի միջև հարաբերությունը եղել է լարված: Ամերիկայի սենատորը բացեիբաց քնանդատում էր Սպիտակ տան առաջնորդին:

81 տարեկանում մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը:

ԶԼՄ-ների տեղեկությամբ, Մաքքեյնը մահացել է Արիզոնայում, իր տանը, շրջապատված ընտանիքի անդամներով:

Օգոստոսի 24-ին տարածվել էր տեղեկություն, որ Մաքքեյնը, ով պայքարում էր գլխուղեղի ուռուցքի դեմ, հրաժարվել էր հատուկ բուժումից: Ջոն Մաքքեյնին նախորդ տարվա ամռանն ախտորոշել էին գլխուղեղի ուռուցք: