ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է, ներկա գտնվի Դավոսի տնտեսական համաժողովին:
«Հնարավոր է, գնամ Դավոս»,- հայտնել է Թրամփը լրագրողներին: ԱՄՆ-ի նախագահի խոսքով, Դավոսի տնտեսական համաժողովը աշխարհի խոշոր գործարարների հետ հանդիպման լավագույն հնարավորությունն է:
Դավոսի տնտեսական համաժողովն անցկացվելու է հունվարի 21-24-ը: