Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ կորոնավիրուսի պատճառով կորցրել է ևս երեք ընկեր
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, կորոնավիրուսի պատճառով կորցրել է ևս երեք ընկեր:
Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն անցկացված մամլո ասուլիսին:
«Ես զրուցել եմ 4 ընտանիքի, այն մարդկանց ընտանիքների հետ, ովքեր զոհվել են կորոնավիրուսի հետևանքով և ովքեր ինձ հետ կապված չեն:
Ես կորցրել եմ շատ լավ բարեկամ, ինչպես նաև երեք ընկեր: Նրանցից երկուսի հետ բիզնեսում էինք համագործակցում»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: