ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ կոչնչացնի Թուրքիայի էկոնոմիկան, եթե Անկարան ոչնչացնի սիրիացի քրդերին: Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը՝ մամուլի ներկայացուցիչների հետ զրուցելիս:
«Ես կոչնչացնեմ Թուրքիայի էկոնոմիկան, եթե Թուրքիան ոչնչացնի քրդերին: Ես դա արդեն մեկ անգամ արել եմ պաստոր Բրանսոնի դեպքում»,- հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահը նաև նշել է, որ Թուրքիայի կողմից գործողության անցկացման գոտում ամերիկացի զինվորականներ չան: Թրամփը խոսել է քրդերի և Թուրքիայի բազմամյա բախման մասին և նշել, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս չվերջացող պատերազմներից:
«Մենք նշված շրջանում զինվորականներ չունենք: Երեք տարի է Թուրքիայի հետ վարում ենք բանակցություններ: Նրանք երկար տարիներ է ցանկանում էին դա անել: Ինչպես գիտեք, դարերի ընթացքում պայքարում էին միմյանց դեմ: Մենք ներգրավվեցինք այդ պայքարին, դա պետք է տևեր 30 օր, սակայն մնացինք երկար տարիներ: Այժմ դուրս գալու ժամանակն է»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: