Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը պատրաստվում էր հարձակում գործել ԱՄՆ-ի 4 դեսպանությունների վրա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը պատրաստվում էր հարձակում գործել ԱՄՆ-ի 4 դեսպանությունների վրա:
Ինչպես նշում է Դոնալդ Թրամփը հարցազրույցի մեջ, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի լիկվիդացումից առաջ, Իրանը պատրաստվում էր հարձակվել ամերիկյան օբյեկտների վրա:
«Սա, հավանաբար, պետք է լիներ դեսպանություն Բաղդադում: Կարող եմ ասել, որ, սա պետք է լիներ 4 դեսպանություն»,- ասում է Թրամփը:
Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանը լիկվիդացվեց ամերիկյան ավիահարձակման հետևանքով՝ հունվարի 3-ին: Ի պատասխան բարձրպաշտոնյա զինծառայողի լիկվիդացման, Թեհրանը ռմբակոծեց Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազա: