Դոնալդ Թրամփը արձագանքել է Ռոբերտ Մյուլերի եզրահանգմանը - Չկա դավադրություն, չկա օբստրուկցիա
Չկա դավադրություն, չկա օբստրուկցիա: Ամբողջությամբ ազատված պատասխանատվությունից: Պահպանենք հզոր Ամերիկան,-այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը գրել է իր «Թվիթերի» էջում, ի պատասխան Ռոբերտ Մյուլերի հետաքննության ամբոփիչ մասի հրապարակմանը:
«Պոլիտիկո» հրատարակչության լրատվությամբ, Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է նաև, որ հետաքննությունը անօրեն մանեվր էր, որը պարտություն կրեց:
Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը չի հաստատել Դոնալդ Թրամփի ընտրական քարոզարշավի և Ռուսաստանի միջև դավադրության փաստը: ԱՄՆ-ի հատուկ դատախազը քննում էր 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մյուլերի երկամյա հետաքննությունը Դոնալդ Թրամփի ընտրական քարոզարշավի և Ռուսաստանի միջև դավադրությունը չի հաստատել: